ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐ
Վարկի արժույթը ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի առավելագույն չափը 1,000,000 - 50,000,000 ՀՀ դրամ 2,000 - 150,000 ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետը 1 - 120 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքը ՀՀ դրամ` 14-18%, ԱՄՆ դոլար` 12-16%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը 20.65 - 38,77%
- Անկախ կազմակերպության կողմից սահմանված սակագնի մեծությունից, վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկասադրույքի կրկնապատիկը:
Վարկի նպատակը
Վարկը տրամադրվում է ոչ բնակելի անշարժ գույքի, շրջանառու և հիմնական միջոցների ձեռք բերման նպատակով
Ոլորտ առևտուր, սպասարկում, արտադրություն և այլն
Վարկ/գրավի արժեք հարաբերության առավելագույն չափը
Անշարժ գույքի գրավի դեպքում` մինչև 70%
Տրանսպորտային միջոցի գրավի դեպքում` մինչև 60%
Այլ գրավի դեպքում` մինչև 30%
Վարկի տրամադրման պահին (միջնորդավճար)
ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում` վարկի գումարի 2.0 %-ի չափով,
ԱՄՆ դորարով վարկերի դեպքում` 1.5%-ի չափով
Գույքի գրավադրման հետ կապված օժանդակ ծառայություններ
նոտարական վավերացում` 15,000-25,000 ՀՀ դրամ
կադաստրային ծախսեր` 37,000 ՀՀ դրամ
ՀՀ ՃՈ ծախսեր` 2,000- ՀՀ դրամ
Վարկի մարումը, տոկոսագումարների հաշվարկման եղանակը
Հավասարաչափ ամորտիզացիա - յուրաքանչյուր ամիս վարկի գումարի հավասարաչափ մարում, վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումար` տարին ընդունելով 365 օր:
Անուիտետային - յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մարվող գումար, որը ներառում է և` վարկի գումարը, և` տոկոսագումարը: Վարկի մայր գումարի մարումը վարկային գծերի դեպքում կարող է սահմանվել ժամկետի վերջում:
Տույժեր
Ժամկետանց վարկի գումարի համար տույժ` օրական 0.13%
Ժամկետանց տոկոսագումարի համար տույժ` օրական 0.13%
Վարկի ժամկետից շուտ մարում
Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում տույժ չի գանձվում:
Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ
- դրական կամ չեզոք վարկային պատմություն
- բավարար եկամուտներ
- սեփականության առկայություն
- լրացուցիչ գրավի և/կամ երաշխավորության առկայություն
Վարկի տրամադրման մերժման չափանիշներ
- հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- բացասական վարկային պատմություն
- հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
Արտոնություններ բարեխիղճ հաճախորդներին
- Կազմակերպությունում մեկից ավելի վարկավորման դեպքում վարկի տրամադրման վճարը կազմում է վարկի գումարի 1.5%-ի չափով ՀՀ դրամով վարկերի դեպքում և 1.0%-ի չափով` ԱՄՆ դոլարի դեպքում:
- Վարկի տրամադրման վճարի չափը խորհրդի որոշմամբ կարող է փոփոխվել:
- Գործադիր տնօրենի որոշմամբ հնարավորություն է ընձեռնվում հաճախորդին օգտվել արտոնյալ ժամկետից, որի ըն թացքում վճարվում է միայն տոկոսագումար (մայր գումար չի վճարվում):
Վերաֆինանսավորվող վարկերի համար կազմակերպության կողմից կարող են սահմանվել այլ արտոնյալ պայմաններ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
-
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
-
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Սույն պայմանները ուժի մեջ են մտնում 01.11.2021 թ-ից
Վարկային պատմության և վարկային սքորի վերաբերյալ 📣
Վարկային պատմությունը հաճախորդի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է,որը կարող է ազդել ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկի տրամադրման որոշումների կայացման վրա։ Այն ներառում է 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություն։
Վարկային պատմությունը ներառում է․
- Հաճախորդի պարտավորությունների չափի, տոկոսադրույքի, մնացորդի, գրավների առկայության վերաբերյալ տեղեկատվություն,
- Վարկերի վճարումների ներառյալ նաև ժամանակացույցից շեղումների, ուշացումների վերաբերյալ տեղեկատվություն,
- Տրամադրված երաշխավորությունների և այլ անձանց հետ փոխկապակացվածությունների մասին տեղեկատվություն։
Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումներով․ www.abcfinance.am, www.acra.am
Հարգելի հաճախորդ, եթե Ձեր վարկային պատմության մեջ հայտնաբերել եք անճշտություններ, կարող եք դիմել անմիջապես մեզ կամ Վարկային բյուրո։
Ինչ անել վարկային պատմության և սքորի բարելավման համար․
- Խուսափեք անհարկի ծանրաբեռնվածությունից, դիմեք միայն այն վարկի համար, որի կարիքն ունեք,
- Կատարեք Ձեր պարտավորությունները վարկի ժամանակացույցին համապատասխան,
- Մի կատարեք անհարկի վարկային հարցումներ,
- Նոր վարկային պարտավորություններ վերցնելու առաջ աշխատեք մարել գործողները,
- Հնարավորինս խուսափեք երաշխավորությունների տրամադրումից։