Վարկի արժույթը ՀՀ դրամ
Վարկի չափը 100,000 - 1,500,000
Վարկի ժամկետը 12,24,36 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքը 24%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը 27.17 - 40,16%
• Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկային պայմանագրի կնքման պահին` ենթադրելով, որ վարկային պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
• Անկախ կազմակերպության կողմից սահմանված սակագնի մեծությունից,վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկասադրույքի կրկնապատիկը:
Վարկի նպատակը Վարկը տրամադրվում է սպառողական նպատակով անձնական, ընտանեկան, կենցաղային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների, գույքի ձեռք բերման, ծառայություններից օգտվելու համար, ինչպես նաև կրթության, արձակուրդի/հանգստի, ընտանեկան միջոցառումների և այլ անձնական կարիքների համար:
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
5000 ՀՀ դրամ:
Վարկի մարումը, տոկոսագումարների հաշվարկման եղանակը
Հավասարաչափ ամորտիզացիա յուրաքանչյուր ամիս
վարկի գումարի հավասարաչափ մարում, վարկի գումարի
մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումար` տարին
ընդունելով 365 օր:
Անուիտետային - յուրաքանչյուր ամիս հավասարաչափ
մարվող գումար, որը ներառում է և' վարկի գումարը, և'
տոկոսագումարը:
Տույժեր
Ժամկետանց վարկի գումարի համար տույժ` օրական 0.13%
Ժամկետանց տոկոսագումարի համար տույժ` օրական 0.13%
Վարկի ժամկետից շուտ մարում Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում տույժ չի գանձվում:
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ
• դրական կամ չեզոք վարկային պատմություն
• բավարար եկամուտներ
Վարկի տրամադրման մերժման չափանիշներ
• հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
• բացասական վարկային պատմություն
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
Սույն պայմանները ուժի մեջ են մտնում 01.03.2023 թ-ից
Վարկային պատմության և վարկային սքորի վերաբերյալ 📣
Վարկային պատմությունը հաճախորդի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է,որը կարող է ազդել ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկի տրամադրման որոշումների կայացման վրա։ Այն ներառում է 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություն։
Վարկային պատմությունը ներառում է․
- Հաճախորդի պարտավորությունների չափի, տոկոսադրույքի, մնացորդի, գրավների առկայության վերաբերյալ տեղեկատվություն,
- Վարկերի վճարումների ներառյալ նաև ժամանակացույցից շեղումների, ուշացումների վերաբերյալ տեղեկատվություն,
- Տրամադրված երաշխավորությունների և այլ անձանց հետ փոխկապակացվածությունների մասին տեղեկատվություն։
Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումներով․ www.abcfinance.am, www.acra.am
Հարգելի հաճախորդ, եթե Ձեր վարկային պատմության մեջ հայտնաբերել եք անճշտություններ, կարող եք դիմել անմիջապես մեզ կամ Վարկային բյուրո։
Ինչ անել վարկային պատմության և սքորի բարելավման համար․
- Խուսափեք անհարկի ծանրաբեռնվածությունից, դիմեք միայն այն վարկի համար, որի կարիքն ունեք,
- Կատարեք Ձեր պարտավորությունները վարկի ժամանակացույցին համապատասխան,
- Մի կատարեք անհարկի վարկային հարցումներ,
- Նոր վարկային պարտավորություններ վերցնելու առաջ աշխատեք մարել գործողները,
- Հնարավորինս խուսափեք երաշխավորությունների տրամադրումից։
Ուշադրություն 📣
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»`www.Fininfo.am ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: