https://res.cloudinary.com/universal-credit/image/upload/v1632217699/rights_101b2590b4.jpg

ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հարգելի հաճախորդ`

Ցանկացած անձ իրավունք ունի Յունիվերսալ Կրեդիտ ՈւՎԿ ՍՊԸ-ի վերաբերյալ ստանալ "Վարկային կազմակերպությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները: Վերոնշված տեղեկությունները Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ-ն տրամադրում է գրավոր դիմումի հիման վրա: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել կազմակերպության գլխամասային գրասենյակ, էլ.հասցեով` lawyer@universalcredit.am կամ փոստով` ՀՀ , ք. Երևան, Տիգրան Մեծի 67ա - 1 շինություն հասցեով: Փաստաթղթերը տրամադրվում են հինգ օրվա ընթացքում, անվճար:

Կազմակերպությանը Ձեր կողմից գրավոր ձևով ներկայացվող բողոքը պետք է վերաբերի Կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններին, որը պարունակի 10,0 մլն. ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:

Կազմակերպությանը դիմած հաճախորդների բողոք-պահանջների ընթացակարգը կարգավորվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

Բողոք-պահանջի քննության գործընթացը ներառում է բողոք-պահանջի հետ կապված հաճախորդին տեղեկությունների տրամադրումը, հաճախորդի կողմից ներկայացվող բողոք-պահանջի մանրամասնորեն ուսումնասիրում և որոշում կայացնելը` գրավոր ձևով /բավարարել, մասնակի բավարարել, մերժել/ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Գրավոր պատասխանը հաճախորդին է ներկայացվում վերջինիս կողմից նշված բնակության կամ էլեկտրոնային հասցեներով:

  • Հաճախորդի դիմումը /բողոք-պահանջը/ պետք է իր մեջ ներառի` հաճախորդի անունը, անձնագրային տվյալները, նրա հաշվառման /փաստացի բնակության/ հասցեն և հեռախոսահամար, բողոքի նկարագրությունը, հիմնավորումներն ու գույքային պահանջի չափը, պահանջի ներկայացման ամսաթիվն, հաճախորդի ստորագրությունը:

Բողոք-պահանջը կարող է ստորագրել հաճախորդի ներկայացուցիչը, կցելով պահանաջին ներկայացուցչին պատշաճ կարգով տրված լիազորագիրը:

  • Կազմակերպությունը պարտավոր է քննել հաճախորդների բողոք-պահանջները, եթե դրանք ներկայացվում են մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել է, կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտման մասին:

  • Բողոք-պահանջի վերաբերյալ կազմակերպության պատասխանը պարունակում է` Հաճախորդի պահանջը հստակ բավարարելու, մասնակի բավարարելու կամ մերժելու վերաբերյալ, կազմակերպության որոշման պատճառաբանությունը, ինչպես նաև տեղեկատվություն` բողոք-պահանջի պատասխանով բավարարված չլինելու դեպքում, հաճախորդը իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին, կամ դատարան կամ արբիտրաժային տրիբունալ:

  • Լրացրեք բողոք-պահանջի հայտը և ներկայացրեք այն կազմակերպության պատասխանատու աշխատակցին կամ հետևյալ փոստային 0005, ք. Երևան, Տիգրան Մեծի 67ա - 1 շինություն, կամ էլեկտրոնային lawyer@universalcredit.am, info@universalcredit.am հասցեներով:

  • Դիմումը ներկայացնելիս Ընկերությունից ստացեք ստացական և պահպանեք այն:

  • Ընկերության կողմից պատասխանն ստանալուց հետո, ծանոթացեք պատասխանին, հավաստիացեք, որ այն ներառում է բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ պատասխանի անբավարար լինելու դեպքում, Ձեր իրավունիքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Հիշեցում

Սիրելի Հաճախորդ,

Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են:

Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ-ին: Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

***Հայտնում ենք Ձեզ, որ Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ դեմ կայացված որոշումները:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հաշտարար` Փիրուզ Սարգսյան

Հասցե` ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռախոս` (+ 374 60) 70 11 11 Ֆաքս` (+374 10) 58 24 21 էլ․հացե` info@fsm.am

Վեբ կայք` www.fms.am

Աշխատանքային ժամերը`

Երկուշաբթի-ՈՒրբաթ` 9:00-18:00

Ընդմիջում` 13:00-14:00