https://res.cloudinary.com/universal-credit/image/upload/v1632217704/business_ff9491bb91.jpg

Բիզնես վարկեր

Կազմակերպությունը Բիզնես վարկեր տրամադրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին` հիմնական և շրջանառու միջոցներ ձեռք բերելու, այլ ծրագրեր իրագործելու նպատակով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով կամ արտարժույթով, անկանխիկ եղանակով:

Վարկի մարումը իրականացվում է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով:

Կազմակերպությունը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռնում օգտվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածից:

Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով:

Վարկերը տրամադրվում են գրավի առկայությամբ: Գրավ առարկա կարող է հանդիսանալ Ընկերության համար ընդունելի գույքը: Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` Ընկերության համապատասխան աշխատակցի և/կամ անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա:

Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում կնքվում են վարկային և գրավի պայմանագրերը, որից հետո սահմանված կարգով տրամադրվում է վարկը:

Վարկի մարումներն իրականացվում են կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:

Վարկային պատմության և վարկային սքորի վերաբերյալ 📣

Վարկային պատմությունը հաճախորդի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է,որը կարող է ազդել ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկի տրամադրման որոշումների կայացման վրա։ Այն ներառում է 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություն։

Վարկային պատմությունը ներառում է․

  • Հաճախորդի պարտավորությունների չափի, տոկոսադրույքի, մնացորդի, գրավների առկայության վերաբերյալ տեղեկատվություն,
  • Վարկերի վճարումների ներառյալ նաև ժամանակացույցից շեղումների, ուշացումների վերաբերյալ տեղեկատվություն,
  • Տրամադրված երաշխավորությունների և այլ անձանց հետ փոխկապակացվածությունների մասին տեղեկատվություն։

Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումներով․ www.abcfinance.am, www.acra.am

Հարգելի հաճախորդ, եթե Ձեր վարկային պատմության մեջ հայտնաբերել եք անճշտություններ, կարող եք դիմել անմիջապես մեզ կամ Վարկային բյուրո։

Ինչ անել վարկային պատմության և սքորի բարելավման համար․

  • Խուսափեք անհարկի ծանրաբեռնվածությունից, դիմեք միայն այն վարկի համար, որի կարիքն ունեք,
  • Կատարեք Ձեր պարտավորությունները վարկի ժամանակացույցին համապատասխան,
  • Մի կատարեք անհարկի վարկային հարցումներ,
  • Նոր վարկային պարտավորություններ վերցնելու առաջ աշխատեք մարել գործողները,
  • Հնարավորինս խուսափեք երաշխավորությունների տրամադրումից։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ 📣
  • Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

Գրեք Ձեր հարցըBusiness Messenger by