Հարգելի հաճախորդներ
16․08․2019թ․ ից հետո ընկերությունում ունեցած Ձեր սպառողական վարկերը ժամանակացույցով սահմանված մարման ժամկետներից շուտ վճարելու դեպքում գանձված միջնորդավճարները ենթակա են վերահաշվարկման։ Վերադարձման ենթակա միջնորդավճարները ստանալու համար կարող եք այցելել ընկերության Գլխամասային գրասենյակ, կամ մասնաճյուղեր։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010573547 հեռախոսահամարով։
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման և տեղեկացման առավելագույն ժամկետ - 1 օրվա ընթացքում:
Կազմակերպությունը Սպառողական վարկեր է տրամադրում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների, գույքի ձեռք բերման, ծառայություններից օգտվելու համար և այլ սպառողական նպատակներով:
Վարկը տրամադրվում է միայն ՀՀ դրամով, անկանխիկ եղանակով:
Վարկի մարումը իրականացվում է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով, որով կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման դադարի շրջան:
Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկը կամ դրա մի մասը, որի համար տույժեր չեն հաշվարկվում: Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով:
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի ընդհանուր տոկոսով և ներառում է այն բոլոր տոկոսներն ու այլ վճարներն են, որոնք վարկառուն պարտավոր է վճարել վարկավորման համար:
Վարկերը տրամադրվում են անգրավ ինչպես նաև գրավի առկայությամբ: Գրավի առարկա կարող է հանդիսանալ Ընկերության համար ընդունելի ցանկացած գույք
Եթե վարկի ապահովության միջոց է անշարժ գույքի գրավը, ապա տրամադրվող վարկի հարաբերությունը անշարժ գույքի գնահատված լիկվիդացիոն արժեքին` չպետք է գերազանցի 70(յոթանասուն) տոկոսը:
Եթե վարկի ապահովության միջոց է տրանսպորտային միջոցի գրավը, ապա տրամադրվող վարկի հարաբերությունը տրանսպորտային միջոցի գնահատված լիկվիդացիոն արժեքին` չպետք է գերազանցի 60 (վաթսուն) տոկոսը:
Ընկերության համար ընդունելի այլ գրավների դեպքում կարող են սահմանվել այլ գործակիցներ:
Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` Ընկերության համապատասխան աշխատակցի կամ անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա:
Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում կնքվում են վարկային և գրավի պայմանագրերը, որից հետո սահմանված կարգով տրամադրվում է վարկը:
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է անհատական թերթիկ` համաձայն ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/05-ի պահանջների:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Վարկի մարումներն իրականացվում են կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:
Վարկային պատմությունը հաճախորդի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է,որը կարող է ազդել ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկի տրամադրման որոշումների կայացման վրա։ Այն ներառում է 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություն։
Վարկային պատմությունը ներառում է․
Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումներով․ www.abcfinance.am, www.acra.am
Հարգելի հաճախորդ, եթե Ձեր վարկային պատմության մեջ հայտնաբերել եք անճշտություններ, կարող եք դիմել անմիջապես մեզ կամ Վարկային բյուրո։
Վարկային սքոր
Վարկային սքորը հաճախորդի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության հիման վրա թվային գնահատական է, որն օգտագործվում է հաճախորդի վարկային ռիսկի գնահատման համար։
Ընկերությունը Cash in Wallet Վարկատեսակի շրջանակներում օգտագործում է սեփական սքորինգային համակարգը։
Սքորի հաշվարկման հիմքում ընկած են հետևյալ գործոնները․
Ինչ անել վարկային պատմության և սքորի բարելավման համար․
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.Fininfo.am ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ