Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ
- դրական կամ չեզոք վարկային պատմություն
- մշտական բնակության վայրի առկայություն
Վարկի տրամադրման մերժման չափանիշներ
- հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- բացասական վարկային պատմություն
- հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ
Գրավադրվող ոսկու (որպես ջարդոն)` ըստ հարգերի մեկ գրամի գնահատման սակագները որոշվում են հետևյալ կերպ`
Դիմելու օրվա ԿԲ փոխարժեք -5%: ԿԲ փոխարժեքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
Արտոնություններ բարեխիղճ հաճախորդներին Այլ ֆինանսական կազմակերպություններից վարկերի տեղափոխման դեպքում: Վարկի տոկոսադրույքը սահմանվում 1 տոկոսոային կետով ցածր գործող տոկոսադրույքից, ( ոչ պակաս 16%-ից) Վարկային հայտի ուսումնասիրության վճար չի գանձվում։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
-
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
-
Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:Վատ վարկային պատմություն ունենալը Ձեր համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկեր ստանալիս:
Վարկային պատմության և վարկային սքորի վերաբերյալ 📣
Վարկային պատմությունը հաճախորդի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է,որը կարող է ազդել ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկի տրամադրման որոշումների կայացման վրա։ Այն ներառում է 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություն։
Վարկային պատմությունը ներառում է․
- Հաճախորդի պարտավորությունների չափի, տոկոսադրույքի, մնացորդի, գրավների առկայության վերաբերյալ տեղեկատվություն,
- Վարկերի վճարումների ներառյալ նաև ժամանակացույցից շեղումների, ուշացումների վերաբերյալ տեղեկատվություն,
- Տրամադրված երաշխավորությունների և այլ անձանց հետ փոխկապակացվածությունների մասին տեղեկատվություն։
Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումներով․ www.abcfinance.am, www.acra.am
Հարգելի հաճախորդ, եթե Ձեր վարկային պատմության մեջ հայտնաբերել եք անճշտություններ, կարող եք դիմել անմիջապես մեզ կամ Վարկային բյուրո։
Ինչ անել վարկային պատմության և սքորի բարելավման համար․
- Խուսափեք անհարկի ծանրաբեռնվածությունից, դիմեք միայն այն վարկի համար, որի կարիքն ունեք,
- Կատարեք Ձեր պարտավորությունները վարկի ժամանակացույցին համապատասխան,
- Մի կատարեք անհարկի վարկային հարցումներ,
- Նոր վարկային պարտավորություններ վերցնելու առաջ աշխատեք մարել գործողները,
- Հնարավորինս խուսափեք երաշխավորությունների տրամադրումից։
-
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
-
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին
-
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
Ուշադրություն 📣
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.Fininfo.am ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: