https://res.cloudinary.com/universal-credit/image/upload/v1632217689/home_credit_08b06abc47.jpg

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

Կազմակերպությունը Հիփոթեքային վարկեր է տրամադրում 20 տարեկանից բարձր ՀՀ ռեզիդենտ անձանց, որոնց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չի գերազանցի 65 տարեկանը: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով անկանխիկ եղանակով: Վարկը տրամադրվում է անշարժ գույքի ձեռք բերման, կառուցման, վերակառուցման և վերանորոգման նպատակով:

  • Եթե վարկը տրամադրվում է անշարժ գույքի ձեռքբերման նպատակով, ապա տրամադրվող վարկի հարաբերությունը գրավադրվող /ձեռքբերվող/ անշարժ գույքի գնահատված լիկվիդացիոն արժեքին չպետք է գերազանցի 75 (յոթանասունհինգ) տոկոսը:

  • Եթե վարկը տրամադրվում է անշարժ գույքի վերանորոգման նպատակով, ապա տրամադրվող վարկի հարաբերությունը գրավադրվող /վերանորոգվող/ անշարժ գույքի գնահատված լիկվիդացիոն արժեքին չպետք է գերազանցի 70(յոթանասուն) տոկոսը:

Վարկի մարումը իրականացվում է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով: Կազմակերպությունը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռնում օգտվել Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածից:

Վարկի ապահովման առաջնային միջոց հանդիսանում է ձեռք բերվող կամ վերանորոգվող գույքը: Վարկի ապահովման լրացուցիչ միջոց կարող է հանդիսանալ նաև Ընկերության համար ընդունելի այլ գույք կամ երաշխավորություն:

Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` Ընկերության համապատասխան աշխատակցի կամ անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա:

Ի գիտություն մեր հաճախորդներին մեր կազմակերպությունը գրավի առարկայի նկատմամբ չի պարտադրում կատարել ապահովագրություն և կատարել այլ նմանատիպ կողմնակի ծախեր:

Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման դեպքում կնքվում է վարկային և գրավի պայմանագրեր, որից հետո տրամադրվում է վարկը:

Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա

Վարկային պատմության և վարկային սքորի վերաբերյալ 📣

Վարկային պատմությունը հաճախորդի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է,որը կարող է ազդել ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկի տրամադրման որոշումների կայացման վրա։ Այն ներառում է 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություն։

Վարկային պատմությունը ներառում է․

  • Հաճախորդի պարտավորությունների չափի, տոկոսադրույքի, մնացորդի, գրավների առկայության վերաբերյալ տեղեկատվություն,
  • Վարկերի վճարումների ներառյալ նաև ժամանակացույցից շեղումների, ուշացումների վերաբերյալ տեղեկատվություն,
  • Տրամադրված երաշխավորությունների և այլ անձանց հետ փոխկապակացվածությունների մասին տեղեկատվություն։

Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումներով․ www.abcfinance.am, www.acra.am

Հարգելի հաճախորդ, եթե Ձեր վարկային պատմության մեջ հայտնաբերել եք անճշտություններ, կարող եք դիմել անմիջապես մեզ կամ Վարկային բյուրո։

Ինչ անել վարկային պատմության և սքորի բարելավման համար․

  • Խուսափեք անհարկի ծանրաբեռնվածությունից, դիմեք միայն այն վարկի համար, որի կարիքն ունեք,
  • Կատարեք Ձեր պարտավորությունները վարկի ժամանակացույցին համապատասխան,
  • Մի կատարեք անհարկի վարկային հարցումներ,
  • Նոր վարկային պարտավորություններ վերցնելու առաջ աշխատեք մարել գործողները,
  • Հնարավորինս խուսափեք երաշխավորությունների տրամադրումից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 📣

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.Fininfo.am ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ 📣
  • ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

  • Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՎԱՐԿԵՐ

https://res.cloudinary.com/universal-credit/image/upload/v1632217687/coins_397a08ff55.jpg
Սպառողական վարկեր
https://res.cloudinary.com/universal-credit/image/upload/v1632217686/gold_f087e6e9fb.jpg
Ոսկու գրավով վարկեր
https://res.cloudinary.com/universal-credit/image/upload/v1632217704/business_ff9491bb91.jpg
Բիզնես վարկեր